Հութիների խոսնակը հայտարարել է, որ հրթիռակոծել են Իսրայելի Ռամաթ Դավիդի ավիաբազան
Եմենի հյուսիսը կառավարող շիաների ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» (հութիներ) շարժումն առաջին անգամ հայտնել է Իսրայելի հյուսիսում գտնվող Ռամաթ Դավիդ ռազմական ավիաբազայի վրա հրթիռային հարձակման մասին։
«Գործողությունն իրականացվել է «Պաղեստին-2» գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով, որը հասել է իր նշանակետին։ Թշնամու ՀՕՊ համակարգերը չեն կարողացել որսալ հրթիռը»,- ասվում է հութիների զինված ուժերի հայտարարության մեջ։
Հութիները վերսկսել են Իսրայելի ռմբակոծությունը մարտից, երբ Գազայի հատվածում հրադադարի ռեժիմը դադարեցվեց, և Իսրայելն արգելեց մարդասիրական օգնության մուտքը տարածք։