Թրամփը մայիսի 8-ը հայտարարել է Երկրորդ աշխարհամարտում ԱՄՆ հաղթանակի օր
Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի համար ԱՄՆ ավելի շատ բան է արել, քանի այլ երկիր, եւ դա պետք է տոնել, կարծում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք հաղթել ենք երկու պատերազմներն էլ, ոչ ոք ուժով, խիզախությամբ եւ ռազմական վարպետությամբ մեզ չի էլ մոտեցել, սակայն մենք երբեք ոչինչ չենք տոնել, քանի այլեւս չունենք առաջնորդներ, որոնք իմանան, թե ինչպես է պետք դա անել։ Մենք պատրաստվում ենք կրկին տոնել մեր հաղթանակները»,- Truth Social- ում նրա գրառումն է մեջբերել BBC-ին։
Մինչեւ Թրամփի որոշումը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտն ԱՄՆ-ում նշվում էր սեպտեմբերի 2-ին։ 1945 թվականի այդ օրը Ճապոնիայի կառավարությունն ստորագրեց կապիտուլյացիայի ակտը։
Բացի սրանից, Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը հայտարարել է Առաջին համաշխարհային պատերազմում հաղթանակի օր։ Այդ որը ԱՄՆ-ում նշվում է Վետերանների օրը։ Սկզբում տոնը նվիրված էր առաջին աշխարհամարտի վետերաններին, սակայն այժմ բոլոր վետերանների օրն է դա։