Շաբաթ գիշերը Ռուսաստանը լայնածավալ հարձակում է սկսել Կիևի և այլ շրջանների վրա։ Խարկովի մարզում մեկ կին է մահացել, Կիևում վիրավորվել է 15 մարդ։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ երկրի ուղղությամբ արձակվել են 15 բալիստիկ հրթիռ և 250 անօդաչու թռչող սարք, որոնցից 245-ը խոցվել են։

Ռուսաստանը հարվածներ է հասցրել նաև կիրակի գիշերը՝ օգտագործելով տարբեր տեսակի 367 հրթիռ և անօդաչու թռչող սարք, հայտնել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերից։ Սա պատերազմի սկզբից ի վեր ուկրաինական քաղաքների վրա իրականացված ամենախոշոր օդային հարձակումն է։

Ուկրաինայում Ռուսաստանի կողմից իրականացված գիշերային հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Ժիտոմիրում 3 երեխա է մահացել:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն էլ հայտնել է, որ կիրակի 24 ժամվա ընթացքում ռուս զինծառայողները խոցել են չորս JDAM ավիառումբ և ուկրաինական զինված ուժերի 274 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ 194-ը՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն