ԱՄՆ պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ջեյքոբ ՄաքԳին Հայաստան կատարած այցի շրջանակում մասնակցել է ՀՀ արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպված «Երևանյան երկխոսություն» երկրորդ միջազգային համաժողովին: Այդ մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից:

Համաժողովը կարևոր հարթակ է՝ անդրադառնալու համընդհանուր մարտահրավերներին և վերահաստատելու համագործակցությունը խորացնելու հանձնառությունը։ Կրոնական ազատությունների հարցերով քննարկմանը փոխպետքարտուղարի տեղակալ ՄաքԳին հանդես է եկել որպես բանախոս։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն