Ալեն Սիմոնյանը ոսկե թզբեհը նախագահի է նվիրել
Աժ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ալեն Սիմոնյանն արձագանքել է՝ 2 մլն 200 հազար դրամանոց թզբեհի վերաբերյալ մամուլի հրապարակմանը։
Թելեգրամի իր ալիքում նա մասնավորապես նշել է. «Ասեմ, շատ չտանջվեք, թզբեհ նվիրել եմ բարեկամ երկրի նախագահներից մեկին, նման ավանդույթ կա, ինչպես օրինակ ինձ Ղազախստանում նվիրեցին շատ թանկ մորթիով բաճկոն և գլխարկ»։