Թեհրանը չի դիմել Մոսկվային՝ Իսրայելի հետ հակամարտության սրման ֆոնին աջակցության համար՝ հայտարարել Է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:

Նա հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմի ոլորտում՝ միաժամանակ վերացնելով անվտանգության հետ կապված Իսրայելի մտահոգությունները:

«Մեր երկրների միջև վստահության մակարդակը բավական բարձր է։ Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ և կարող ենք ապահովել Իրանի շահերը խաղաղ ատոմային էներգետիկայի ոլորտում։ Միևնույն ժամանակ կարելի է վերջ տալ Իսրայելի՝ անվտանգության վերաբերյալ մտահոգություններին»,- նշել է ՌԴ ղեկավարը:

Պուտինը հավելել է, որ առաջարկել է ստեղծված իրավիճակից դուրս գալու տարբերակ, սակայն որոշումը պետք է կայացնեն Իրանի և Իսրայելի իշխանությունները:

Կրեմլի ղեկավարը հիշեցրել է, որ Ռուսաստանը ավելի վաղ ավարտել է Իրանում Բուշեր ատոմակայանի շինարարությունը, որի նախագիծն ի սկզբանե իրականացնում էին գերմանական ընկերությունները:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ նշել է, որ Իսրայելը Ռուսաստանին խոստացել է ապահովել Բուշեր ԱԷԿ-ում աշխատող ռուս մասնագետների անվտանգությունը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն