Իսրայելը հայտնել է Իրանի օդանավակայանների վրա հարվածների մասին, ոչնչացվել է 15 ինքնաթիռ
Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ թիրախավորել են Իրանի տարածքում գտնվող 6 օդանավակայան՝ ոչնչացնելով ընդհանուր առմամբ 15 ինքնաթիռ և վնասելով թռիչքուղիներ, գրում է BBC-ին՝ հղում անելով զինված ուժերի սոցիալական ցանցերում տարածած հաղորդագրությանը։
Նշվում է, որ հարվածների ենթարկված օդանավակայանները գտնվում են Իրանի արևմտյան, արևելյան և կենտրոնական շրջաններում։ Իսրայելի ՊԲ տվյալներով՝ ավիահարվածների հետևանքով ոչնչացվել են F-15 և F-5 տիպի կործանիչներ, վառելիքով լիցքավորվող ինքնաթիռ և AH-1 Cobra տեսակի հարվածային ուղղաթիռ։
Բացի այդ, վնասվել են թռիչքուղիներ և ստորգետնյա բունկերներ։ Հարձակումների ճշգրիտ ժամանակը չի նշվում։ Իրանի իշխանությունները դեռևս չեն արձագանքել Իսրայելի հայտարարությանը։