Իրանի դեմ ԱՄՆ հարվածներից հետո Պետդեպարտամենտը տարածել է համաշխարհային անվտանգության նախազգուշացում՝ կոչ անելով ԱՄՆ քաղաքացիներին պահպանել զգոնություն, հայտնում է BBC-ին։

«Ամբողջ աշխարհում հնարավոր են բողոքի ցույցեր ԱՄՆ քաղաքացիների և ամերիկյան շահերի դեմ։ Պետդեպարտամենտը խորհուրդ է տալիս ԱՄՆ քաղաքացիներին ցուցաբերել առավել զգույշ վարքագիծ»,-նշված է հայտարարության մեջ։

Հունիսի 22-ի գիշերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ ամերիկյան զինված ուժերը հաջողությամբ հարձակում են իրականացրել Իրանի երեք միջուկային օբյեկտների վրա՝ Ֆորդոյում, Նաթանզում և Սպահանում։

Իսրայելը, հունիսի 13-ից ի վեր, ամեն օր հարվածներ է հասցնում Իրանին՝ որպես Իրանի միջուկային ծրագրի դեմ ուղղված գործողության մաս։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն