Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ քննարկումներ սկսել խաղաղության համաձայնագրի ստորագրման վայրի և ամսաթվի վերաբերյալ, հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

«Անդրադարձ են կատարել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող վերջին զարգացումներին, Հարավային Կովկասի անվտանգային իրավիճակին։ Ներկայացրել են Հայաստան-Ադրբեջան կարգավորման համատեքստում վերջին զարգացումները։

Նաև կրկին ընդգծել եմ Հայաստանի պատրաստակամությունը՝ անմիջապես սկսել Ադրբեջանի հետ խորհրդակցություններ՝ որոշելու պայմանագրի ստորագրման վայրը և ժամանակը, ինչպես նաև ընդհանրապես քննարկելու կարգավորմանը վերաբերող բոլոր հարցերի ամբողջ սպեկտրը»,- ասել է նա։

Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ինչպես նախկինում, այսօր էլ Հայաստանը շատ կառուցողական է տրամադրված։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն