Չինաստանը և Եվրամիությունը պետք է համատեղ լուծեն գլոբալ խնդիրները. Վան Ի
Բրյուսելում տեղի է ունեցել Չինաստան-Եվրամիություն բարձր մակարդակի ռազմավարական երկխոսության 13-րդ փուլը, որը համանախագահել են ԵՄ դիվանագիտության ղեկավարը և Չինաստանի արտգործնախարարը:
Վան Ին շեշտել է՝ Չինաստանը պատրաստ է զարգացնել գործընկերային հարաբերությունները ԵՄ-ի հետ, խորացնել առևտրատնտեսական համագործակցությունը: Բացի դրանից՝ ըստ նրա՝ կողմերը պետք է համատեղ լուծեն գլոբալ խնդիրները և նպաստեն միջազգային տարաձայնությունների խաղաղ կարգավորմանը:
Կայա Կալասն իր հերթին կոչ է արել Պեկինին՝ լուծումներ գտնել տնտեսական հարաբերությունները վերականգնելու ուղղությամբ, ինչպես նաև չնպաստել Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմին: Կողմերը քննարկել են նաև Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամերը: