Ռուսաստանում սահմանափակել են Ադրբեջանի լրատվական կայքերի հասանելիությունը: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում խնդիրներ են առաջացել ադրբեջանական լրատվական գործակալությունների կայքեր մուտք գործելու հետ կապված: Նման խնդիրներ կան Մոսկվայում, Աստրախանում, Վոլգոգրադում, Սանկտ Պետերբուրգում այլ տարածաշրջաններում:

Նշվում է, որ մասնավորապես, WiFi-ի և բջջային ինտերնետի միջոցով հասանելիություն չկա Global Media Group-ի կայքերին՝ Report.az, Oxu.az, Caliber.az: Խնդիրներ կան նաև այլ լրատվական պորտալների կայքեր մուտք գործելու հետ կապված:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն