Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավարն արտաքսվել է Ռուսաստանից
Մոսկվայի մարզի ադրբեջանական համայնքի ղեկավար Էլշան Իբրահիմովն արտաքսվել է Ռուսաստանի Դաշնությունից: Նրան զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից՝ երկրում գտնվելու կանոնները խախտելու համար:
Լրատվամիջոցների տվյալով՝ Իբրահիմովն արդեն լքել է Ռուսաստանի տարածքը։ Օդանավակայանում «Իզվեստիայի» լրագրողի հարցին ի պատասխան՝ նա հայտարարել է, որ արտաքսման մասին որոշումն իր համար անսպասելի է եղել։
Ադրբեջանական լրատվամիջոցներն էլ նշում են, որ Իբրահիմովին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկել են դեռ հունիսի 18-ին՝ «ազգային անվտանգությանը սպառնացող գործողություններ կատարելու համար»: Էլշան Իբրահիմովը Մերձմոսկովյան շրջանի ադրբեջանական համայնքը գլխավորել է 2018 թվականից: