Խորապես մտահոգված եմ Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու հոգևորականների ձերբակալություններով. ԱՄՆ կոնգրեսական
Որպես Հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ, ես խորապես մտահոգված եմ հայ այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ եկեղեցու հոգևորականների վերջերս կատարված ձերբակալություններով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ԱՄՆ կոնգրեսական, հայկական հարցերով խմբի փոխնախագահ Բրեդ Շերմանը:
«Հայաստանի հետ մեր հարաբերությունները հիմնված են ժողովրդավարություն կառուցելու մեր ընդհանուր հանձնառության վրա: Այս մտահոգություններն այսօր ես հայտնել եմ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին»,-գրել է կոնգրեսականը: