Կտրիճ Ներսիսյանի մերձավոր մարդը՝ պաշտոնապես եկեղեցու ծառայող, գրառում է անում, որ ՀՀ վարչապետը թլպատված է: Դա նշանում է, որ ՀՀ վարչապետը սուտ է ասում, որ ինքը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է կամ որ ընդհանրապես քրիստոնյա է: Այս մասին ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի հարցին, թե դեռահասների ծնողների մեջ հարց է առաջանում՝ ինչ են սովորում վարչապետի Ֆեյսբուքի գրառումների խոսույթից իրենց երեխաները, և թե հնարավոր չէ՞ ավելի քաղաքակիրթ հարցադրումներ անել:

Փաշինյանը արձագանքեց՝ թեման կարևոր է իր համար, այդ իսկ պատճառով ընտրել է մեթոդ, որից հետո քննարկումը կդադարի. «Այս հարցերն այնքան կարևոր են ինձ համար, ներողությո՛ւն, որ ընտրում եմ ամենահամոզիչ փաստարկը, որ քննարկումը դադարի: Եվ ոչ մի կոպիտ բան չկա:

Կներեք, եթե կաթողիկոսը հանրային կերպով կարող է շոշափել վարչապետի օրգանները, ինչպես դուք եք ասում (դիմում է հարցը տված լրագրողին – խմբ.), վարչապետը կարող է պաշտպանել իր հավատը, սկզբունքները և հանրության առաջ իր՝ այդ թվում հոգևոր բարեվարքությունը:

Մեկդ ինչո՞ւ չեք ասում՝ հոգևոր ծառայության մեջ գտնվող ա՛նձ, դուք վարչապետի օրգանների հետ ինչ գործ ունեք, բա հայորդյաց տների երեխաները ձեզնից ի՞նչ են սովորելու, Վազգենյան և մյուս ճեմարանների և դպրանոցների երեխաները, ուսանողները ձեզնից ի՞նչ են սովորելու: Այսինքն՝ սա էլ այդ դեպքն է, որ վերջին հայհոյանքներն են ասում վարչապետի հասցեին, ինքն այդ ժամանակ երկրի ղեկավար չէ, հենց սկսում է պաշտպանել ինքն իրեն, մեկ էլ ասում են՝ ո՞նց, երկրի ղեկավար է, ինչ է ասում:

Երբ վարչապետի օրգանների հետևից են ընկել, այդ ժամանակ երկրի ղեկավար չէ, իսկ երբ այնպիսի փաստարկ է բերվում, որ շարունակություն չլինի, բոլորը ասում եմ՝ վայ, ի՞նչ կարող են սովորել: Երեխաները պետք է սովորեն, որ ճշմարտությունը, արժեքները, սկզբունքները պետք է պաշտպանել»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն