Մենք նախկինում ասում էինք, որ կրթության ռազմավարությունը մեզ համար կարևոր է, առանցքային է, անկյունաքարային է, բայց իմ կարծիքով՝ մենք այդ ձևակերպումը պետք է փոխենք և վերաձևակերպենք հետևյալ կերպ, որ կրթությունն է մեր ռազմավարությունն ընդհանրապես բոլոր հարցերում և բոլոր ոլորտներում: Այդ մասին Կառավարության՝ հուլիսի 17-ի նիստին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ գործադիրի ղեկավարի՝ կարևոր է ասել՝ ոչ թե ինչքանով է կրթությունը կարևոր, այլ պետք է ասել, որ կրթությունն է մեր ռազմավարությունը:

«Չկա այնպիսի ոլորտ, որի համար այս կարգախոսը շատ պրակտիկ նշանակությունի չունի: Բացարձակապես բոլոր ոլորտներին է սա վերաբերում»,- ասաց նա:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն