Ռուսաստանի Ռոստովի մարզում ոստիկանները կաշառքի չափով փոխհատուցում են ստանում
Ռոստովի մարզում ոստիկանության աշխատակիցները հրաժարված կաշառքի չափով փոխհատուցում են ստանում, ըստ ՌԻԱ-Նովոստիի, լրագրողների հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ մարզային գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Ռեչիցկին։
«Վերջին շրջանում մենք պրակտիկա ենք կիրառում. առաջարկվող կաշառքի դիմաց հաստատուն հակակոռուպցիոն դիրքորոշման համար ոստիկանության աշխատակիցներին վերադարձնում ենք դրամական միջոցներն այն չափով, որ անօրինական գործողությունների ժամանակ կաշառատուն առաջարկել է նրանց»,- ասել է նա։
Ոստիկանապետի խոսքով՝ վերջին երկու ամսում կաշառք տալու 25 քրեական գործ է հարուցվել։