Մոսկվան ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին. Պեսկով
Մոսկվան ամեն կերպ աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցանկանում է, որ Երևանն ու Բաքուն հնարավորինս շուտ հասնեն խաղաղության պայմանագրի ստորագրմանը, և պատրաստ է անհրաժեշտության դեպքում ցանկացած աջակցություն ցուցաբերել այդ գործընթացին։
Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակման հարցին՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ դա Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխան գործն է: