Իրանի խորհրդարանը վաղը փակ դռների հետևում կքննարկի Միացյալ Նահանգների հետ բանակցությունները։ Նախատեսվում է, որ հանդիպմանը կմասնակցի նաև Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խորհրդարանի անդամները նախատեսում են արտահայտել իրենց կարծիքը բանակցությունների վերաբերյալ, իսկ արտաքին գործերի նախարարը զեկույց կներկայացնի խորհրդարանին։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն