Եվրախորհրդարանի պատգամավորները Բաքվին կոչ են արել ազատ արձակել հայ գերիներին
Եվրախորհրդարանի պատգամավորները Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ պատանդներին ազատելու կոչ են արել։ Հայտարարությունում դատապարտել են 15 հայերի նկատմամբ Բաքվի դատարանի կայացրած շինծու վճիռները: Նշելով, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հաշտեցման ուղղությամբ «նշանակալի քայլեր են ձեռնարկվել», այս ընթացքում էլ Հայաստան է վերադարձվել 4 հայ գերի, կոչ են արել «զարգացնել դրական դինամիկան»։ «Հաշվի առնելով այս զարգացումները՝ կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին այսուհետ էլ զարգացնել դրական դինամիկան և ազատ արձակել բոլոր հայ կալանավորված անձանց»,- նշված է հայտարարության մեջ։ ԵԽ պատգամավորները նշել են, թե նրանց ազատ արձակումը «կլինի բարի կամքի նշանակալի դրսևորում և ևս մեկ կարևոր քայլ՝ Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատման ուղղությամբ»։






































