Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը քննարկել են Իրանի միջուկային ծրագիրը. ՌԴ մշտական ներկայացուցիչ
Ռուսաստանի, Չինաստանի և Իրանի մշտական ներկայացուցիչները Վիեննայում եռակողմ հանդիպում են անցկացրել՝ նվիրված Իրանի Իսլամական Հանրապետության միջուկային ծրագրին։ Հանդիպման մասին հայտարարել է Վիեննայում տեղակայված միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը։ «Չինաստանի, Իրանի և Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունները խորհրդակցությունների հերթական փուլն են անցկացրել Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի շուրջ»,- Х-ի իր միկրոբլոգում գրել է նա։



































