ԱՄՆ-ն Կարիբյան ծովում հարվածել է թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվող նավի. կան զոhեր
Միացյալ Նահանգները Կարիբյան ծովում հարվածել է թմրանյութեր տեղափոխող նավի։
ԱՄՆ Հարավային հրամանատարությունը այս մասին հայտարարել է սոցիալական ցանցերում։
«Հետախուզությունը հաստատել է, որ նավը նավարկել է Կարիբյան ծովում թմրանյութերի մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար», - ասվում է հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նշվում է, որ հարվածի հետևանքով զոհվել է երեք մարդ։ Ամերիկացի զինծառայողներ չեն տուժել։



































