Իսրայելում համոզվել են, որ Իրանի ղեկավարությանը տապալելն անհնար է
Իսրայելի ռազմաքաղաքական ղեկավարությունը ընդունել է, որ ընթացիկ գործողության շրջանակներում անհնար է ուժով տապալել Իրանի կառավարությունը և փոխել երկրի պետական կարգը:
Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով երկրի նախարարների կաբինետում ունեցած իր աղբյուրներին։
Պարբերականի հաղորդմամբ՝ սկզբում Իսրայելը իր առջև դրել էր առավելագույն նպատակներ՝ Իրանում պետական կարգի արագ փոփոխություն։ Այդ նպատակով գործողության առաջին օրերին վերացվել էին երկրի ղեկավարության մի շարք առանցքային դեմքեր։ Սակայն ներկայիս իրավիճակը ցույց է տվել, որ Իսլամական Հանրապետության պետական ապարատը մնացել է կայուն և շարունակում է կատարել իր հիմնական գործառույթները՝ չնայած շարունակվող հարվածներին։ Պաշտոնական հայտարարություններում Իսրայելի ղեկավարությունը շարունակում է կոչ անել իրանցիներին ապստամբել, սակայն նախարարների կաբինետի ներսում աճում է կասկածը առավելագույն նպատակների հասնելու հնարավորության վերաբերյալ։
Թերթի զրուցակիցը նշել է, որ ներկա պայմաններում կառավարության իրական փոփոխության համար Իսրայելին և ԱՄՆ-ին անհրաժեշտ կլիներ ռազմական գործողությունների շարունակություն առնվազն մի քանի ամիս։ Իսրայելական էլիտայի մի մասը նաև կարծում է, որ երկարատև ռազմական գործողությունը կարող է ընդամենը ամրապնդել Իրանի պետական կարգը և խստացնել նրա ներքին ու արտաքին քաղաքականությունը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































