ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկած է հայտնել, թե Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին ողջ է։ Այս մասին նա հայտարարությունն է արել NBC-ին տված հարցազրույցում:

«Ես չգիտեմ՝ նա ողջ է, թե ոչ։ Ոչ ոք դեռ չի կարողացել ցույց տալ նրան։ Ես լսել եմ, որ նա մահացել է։ Եթե դա ճիշտ չէ, ապա նա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի», - ասել է Թրամփը։

Մարտի 12-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Մոջթաբան վիրավորվել է, բայց իրեն լավ է զգում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ