«Պահ, իրենց ինչ կա՝ ինչ ուզեն, կասեն». Սերժ Սարգսյանը Փաշինյանի պատերազմով շանտաժի մասին
Պահ, իրենք ինչ ուզեն՝ կասեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին, թե եթե իրենք սահմանադրական մեծամասնություն չկազմեն, ապա պատերազմ կլինի։ Հարցին՝ արդյո՞ք որևէ իշխանություն իրավունք ունի փակելու Արցախ վերադարձի էջը՝ Սարգսյանը պատասխանեց․ «Իհարկե ոչ»։ Անդրադառնալով մեղադրանքներին, թե իրենց թիմը փորձում է ընդդիմադիր դաշտը պառակտել՝ Սարգսյանն ընդգծեց․ «Դա ձեզ է թվում, դուք եք փորձում պառակտել, մենք ընդդիմադիր դաշտ երբեք չենք պառակտելու։ Կգաք համագումար, ձեր մուտքն ազատ է լինելու, հաճույքով կպատասխանենք ձեզ»։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































