Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը X-ի հարթակում անդրադարձել է Իրանում հրադադարի հարցին՝ նշելով, որ հակամարտության գոտու մի քանի հատվածում գրանցվել են հրադադարի խախտումներ, որոնք խաթարում են խաղաղության գործընթացի ոգին։

«Ես անկեղծորեն կոչ եմ անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել և հարգել երկու շաբաթվա հրադադարը, որը ձեռք է բերվել պայմանավորվածության համաձայն, որպեսզի դիվանագիտությունը կարողանա առաջատար դեր ստանձնել հակամարտության խաղաղ կարգավորման գործում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր երկու շաբաթով Իրանի ուղղությամբ հարվածները դադարեցնելու և բանակցություններ սկսելու մասին՝ հիմնվելով Իրանի ներկայացրած 10 կետից բաղկացած առաջարկի վրա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ