Կա սխալ պատկերացում, թե այն, ինչ կատարվում է երկրի ներսում, կապ չունի աշխարհաքաղաքական գործընթացների հետ: Իրականությունը ճիշտ հակառակն է:

2018-ի դավադրությունն ուներ աշխարհաքաղաքական պատճառներ, որը 2020 պատերազմի նախերգանքն էր: ՔՊ-ն պատերազմի կուսակցություն է և ստեղծվել էր որպես այդպիսին՝ Արցախը հանձնելու համար: Արցախի կորուստն էլ աշխարհաքաղաքական փոփոխություններ իրականացնելու նպատակ ուներ: Այդ իսկ պատճառով 2020 թվականին մեր դեմ միջազգային կոալիցիա էր պատերազմում:

TRIPP կոչվածն, Արցախի առումի հետ մեկտեղ, մեկ փաթեթով է պետք դիտարկել:

Իրանի դեմ սկսված պատերազմն այդ աշխարհաքաղաքական գործընթացի հաջորդ փուլն էր, սակայն այն տապալվեց: Տապալվում է նաև նախօրոք պատրաստված ծրագիրը:

TRIPP-ի ձախողումը ձախողում է նաև ՔՊ-ի՝ պատերազմի կուսակցության համար: ՔՊ-ն այլևս անելիք չունի, սակայն ՔՊ-ի տապալմամբ սկսվում է մի նոր ծանր փուլ, որը պետք է միասին անցնենք:

Մեր պարտությունն առաջին հերթին քաղաքական մտքի պարտությունն էր, կամ, ավելի ճիշտ, կոլեկտիվ քաղաքական մտքի չգոյության, հետևապես` իրական քաղաքական համակարգի բացակայության հետևանք:

Հունիսի 7-ից հետո ՔՊ-ի` Հայոց պետականության մարմնին պատվաստված այդ խորթ գոյակցության վիրահատման խնդիրը պետք է լուծենք, ու այնպես չէ, որ ՔՊ-ի հեռացմամբ կունենանք կայացած քաղաքական միավորներ, իրականում՝ ճիշտ հակառակը:

Հունիսի 7-ից հետո կայուն քաղաքական համակարգի կառուցման հարցն է հրատապ լինելու:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ