«Առնո Բաբաջանյան» համերգասրահի Ներքնահարկում ներկայացվել է Եղիշե Չարենցի «Դանթեական առասպելի» իտալերեն նոր թարգմանությունը (թարգմանիչ՝ Պիերպաոլո Ֆաջջի)։

Հայ-իտալական համագործակցությամբ իրականացված և Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված այս նոր երկլեզու գրքի լույսընծայումը հնարավոր է դարձել «Ակտուալ արվեստ» հրատարակչության և «Pontem Armeniae» թարգմանչական գրասենյակի համատեղ ջանքերի շնորհիվ։



Հրատարակությունը ներառում է Չարենցի նաև այլ բանաստեղծությունների թարգմանություններ, որ իրականացրել է գրքի խմբագիրը՝ Գրիգոր Ղազարյանը:

Երեկոյի ընթացքում թարգմանիչները խոսեցին արված թարգմանությունների, դրանց առանձնահատկությունների և թարգմանաբանական որոշ խնդիրների մասին։ Այնուհետև հաջորդեցին հայերեն-իտալերեն զուգադրական ընթերցումներ։

hy.armradio.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն