Իհարկե պատահական չէ, որ հիշատակում եմ հոկտեմբերի 27–ի հանգամանքը։ Ավելորդ է անշուշտ եւս մեկ ագամ արձանագրել, որ տեղի ունեցածը իհարկե Հայաստանի նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկը լինելով, նաեւ ըստ էության ամենաառեղծվածայինն է, միաժամանակ՝ ամենամեծ ծավալով մանիպուլյացիայի ենթարկվածներից մեկը։

Բայց ի՞նչ շրջափուլ էր հոկտեմբերի 27–ը։ Դա մի շրջան էր, երբ Միացյալ Նահանգների ակտիվությամբ փորձում էր առաջ մղվել արցախյան կարգավորման մի տրամաբանություն, որտեղ առանցքային դեր ուներ Ադրբեջանից Նախիջեւան ճանապարհի հարցը։ Այսպես կոչված Գոբլի ծրագիրը կամ պլանը հաճախ գնահատվում է իբրեւ զուտ փորձագիտական։ Ներեցեք, բայց սա ծիծաղելի է։ Այդ պլանը մատուցվում էր փորձագիտական մակարդակով, բայց այն քաղաքական ստրատեգիական հայեցակարգ էր, այս ամբողջ պատմությն մեջ գլխավո նպատակը, որին փորձ էր արվում ծառայեցնել Նահանգների ազդեցությունը եւ ուժը միջազգային հարաբերություններում։

2025–ին այդ հարցում հաջողվել է այն, ինչ չի ստացվել 1999–ին՝ տարբեր պատճառներով։ Ընդ որում, ես համաձայն չեմ նաեւ տեսակետին, թե չի ստացվել, որովհետեւ դեմ են եղել Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը, որոնց էլ դրա համար սպանել են։

Ի վերջո, եթե սպանել էին դրա համար, ապա սպանելուց հետո ծրագիրը կյանքի կկոչեին արագորեն, կամ թեկուզ՝ համեմատաբար արագորեն։ Իրականում, կատարվածը, ըստ իս, շատ ու շատ խրթին բան է, որի վերաբերյալ առավել հանգամանալից տեսակետ կարտահայտեմ թերեւս մի այլ հարմար առիթով։

Առայժմ արձանագրեմ, վերստին, որ Թրիփը չի կարող լինել Թուրանի բացառման երաշխիք, համեայն դեպս իր ներկայիս տեսքով, բովանդակությամբ ու տրամաբանութամբ, որ արձանագրված է հայ–ամերիկյան շրջանակային համաձայնագրում։ Թրիփը այդ տեսքով հակառակի՝ Թուրանի հեռանկարի փաստաթուղթն է։

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ