Երբ Ազգային ժողովում պատգամավորներն իրենց պահում են նման կերպ, ապա ի՞նչ ենք ակնկալում հասարակությունից։ Ի՞նչ օրինակ են նրանք ծառայում մեր քաղաքացիներին, հատկապես՝ երիտասարդ սերնդին։

Եվ հետո զարմանում ենք, թե ինչու են Հայաստանում ավելանում հանցագործությունները, բռնություններն ու անօրինականությունները։ Եթե երկրի բարձրագույն օրենսդիր մարմնում նման վարքագիծը դարձել է սովորական երևույթ, ապա ինչպե՞ս ենք ակնկալում, որ հասարակության մեջ հարգանք կլինի օրենքի և օրինականության նկատմամբ։

Երբ օրենքներ ընդունողները չեն կարողանում օրինակ ծառայել օրենքը հարգելու հարցում, չպետք է զարմանալ, որ հասարակության մեջ ևս խորանում է անօրինականության մթնոլորտը։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ