Իսպանիայի թագուհին այցելել է Գեղարդի վանական համալիր
Հայաստանի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Իսպանիայի թագուհի Նորին Մեծություն Սոֆիան ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի ուղեկցությամբ այցելել է Գեղարդի վանական համալիր։ Նորին Մեծությունը շրջայց է կատարել վանական համալիրում, ծանոթացել միջնադարյան հայկական ճարտարապետության բացառիկ հուշարձանի պատմությանը։ Թագուհին ունկնդրել է հոգևոր երաժշտություն՝ հաղորդակից դառնալով հայ ժողովրդի հոգևոր և մշակութային հարուստ ժառանգությանը։
«Գեղարդի վանք և Ազատ գետի վերին հովիտ» վայրին՝ որպես մարդկության համար բացառիկ կարևորություն ունեցող արժեք, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ուժեղացված պաշտպանության կարգավիճակ (Enhanced protection) է շնորհվել։ Գեղարդի Վանքը և Ազատ գետի վերին հովիտը ներառված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում՝ հանդիսանալով մարդկության համար առավել մեծ արժեք ներկայացնող հուշարձան:
Իսպանիայի թագուհի Սոֆիայի այցը Հայաստան կշարունակվի մինչև հոկտեմբերի 29-ը։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































