Պենտագոնը պատրաստվում է լայնածավալ պատերազմի
Պենտագոնը պատրաստում է ամերիկյան ռազմաբազաներն առնվազն 90 օր ինքնավար գործելու համար՝ առանց արտաքին աջակցության, լայնածավալ պատերազմի հնարավորության դեպքում, հայտնում է Fox News հեռուստաալիքը։ Նոր պահանջը FORTRESS ռազմական նախաձեռնության մասն է, որի նպատակն է ապահովել ամերիկյան զորքերի մարտական գործողությունների շարունակությունը նույնիսկ այն դեպքում, երբ խափանվեն քաղաքացիական համակարգերը, որոնցից նրանք կախված են։
«Մենք չենք ցանկանում ազգային պաշտպանության ապահովման համար ապավինել քաղաքացիական համայնքային ենթակառուցվածքների սովորական համակարգերին։ Մենք պարզապես չենք կարող դա թույլ տալ։ Դա անընդունելի ռիսկ է»,- հեռուստաալիքին հայտարարել է Պենտագոնի մամուլի քարտուղար Շոն Փարնելը։ Պենտագոնը նաև հիմքեր է ստեղծում ճգնաժամի ժամանակ քաղաքացիական գործարանները ռազմական արտադրության վերափոխելու համար՝ միաժամանակ նախապատրաստելով մատակարարման այլընտրանքային շղթաներ և ռազմավարական պաշարներ՝ զենքի, վառելիքի և այլ անհրաժեշտ նյութերի անխափան մատակարարումն ապահովելու նպատակով։
FORTRESS ռազմավարությունը նախատեսում է շարժական միջուկային ռեակտորների, մարտկոցների վրա հիմնված էներգիայի կուտակման խոշոր համակարգերի և միկրոցանցերի կիրառումը։ Վերջիններս հնարավորություն կտան ռազմական օբյեկտներն անջատել քաղաքացիական էլեկտրացանցից և շարունակել դրանց աշխատանքը նույնիսկ էլեկտրամատակարարման երկարատև ընդհատումների ժամանակ։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































