Այն որ իշխանական եվ ընդդիմադիր ուժերի փաստացի հարաբերակցությունը Ազգային ժողովում նպաստավոր չէր սահմանադրական հանրաքվեի անցկացման վերաբերյալ որոշում կայացնելու համար ակնայտ էր ի սկզբանե։

Բայց ի սկզբանե ակնհայտ էր նաեվ , որ նորացված Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ Ալիեվի կոշտ պարտակրանքի կատարումը իշխանությանը ստիպելու էր գնալ ԱԺ արտահերթ ընտրությունների (զարգացումների այդ սցենարը կանխատեսում էին շատ վերլուծաբաններ եվ քաղաքական գործիչներ, այդ թվիւմ սույն տողերի հեղինակը):

Ավելին բարձրաձայնվում էր այն միտքը, որ ԱԺ արտահերթ ընտրությունները ընդդիմության համար սահմանադրական ճանապարհով իշխանափոխության հասնելու լավագույն հնարավորությունը կարող է լինել, հատկապես հունիսյան խայտառակ ընտրություններից հետո։

Սակայն դրա հետ մեկտեղ, մասնավորապես ես, այն կարծիքին էի, որ քաղաքական այդ պատեհությունը ընդդիմադիր ուժերի կողմից կարող էր առավել արդյուվետ օգտագործվել, եթե նրանք բոյկոտեին ԱԺ աշխատանքները եվ խուսափեին մանդատները վերցնելուց (ես նույնիսկ հրապարակել եմ այն պահանջները, որոնք հավաքական ընդդիմությունը պետք է առաջ քաշեր եվ որոնք կարող էին դառնալ ԱԺ- ի աշխատանքներին ընդդիմադիր ուժերի մասնակցության համար իշխանության քաղաքական գինը): Ցավոք ընդդիմադիր ուժերը ունակ չեղան գնահատելու հետընտրական շրջանում սեփական քաղաքական դերակատարման կարեվորությունը։

Արդյունքում մենք ականատեսն էինք ԱԺ-ում այն դրսեվորումներին, որոնք բնորոշ էին 2021-2026 թթ Ազգային Ժողովին։

Թեպետ նորընտիր Ազգային ժողովի աշխատանքի շատ կարճ ժամանակահատվածում ընդդիմադիրները աօավելագունս ԱԺ քաղաքական. ամբիոնը օգտագործեցին իշխանությունների մանիպոալյացիաները մերկացնելու համար, այդուհանդերձ դա բավարար չափով չնպաստեց մինչընտրական շրջանում նրանց քաղաքական վարկանիշի պահպանմանը։

Ուստի առաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից իշխանության անասելի քաղաքական ռեպրեսիաների պայմաններում, մշակել միասնական ճակատով ( ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը։ Ցանկացած պատրվակով այդ խնդրի լուծման կամ դրա կարեվորության մերժումը հանրության կողմից պետք է գնահատվի պախարակելի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ