Մենք ականատես ենք իշխանության յուրացման հերթական փուլին
Այն, ինչ այսօր կատարվում է ՏԻՄ ընտրությունների շուրջ, վաղուց դուրս է քաղաքական պայքարի և առողջ տրամաբանության սահմաններից։
Մենք ականատես ենք իշխանության յուրացման հերթական փուլին, երբ Փաշինյանը փորձում է իրեն ենթարկել տեղական ինքնակառավարման վերջին անկախ օղակները։
Ընդդիմադիր գործիչների նկատմամբ ճնշումները, իրավապահ համակարգի ու դատարանների միջոցով անվերջանալի քաշքշուկները, «բռնել-բաց թողնելու» ներկայացումները մեկ նպատակ ունեն՝ հյուծել, վախեցնել և լռեցնել բոլորին: Իսկ երբ ժողովրդի քվեն իշխանության սրտով չէ, այն պարզապես անտեսվում է՝ փորձելով ժողովրդի ընտրյալներին փոխարինել սեփական կամակատարներով...
Երկիրն արագորեն շարժվում է դեպի բռնապետություն, որտեղ օրենքն ու Սահմանադրությունը ուղղակի ստորադասված են մեկ մարդու քմահաճույքին...
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































