ԵՄ-ն ուզում էր էժան ռեսուրսների տիրանալ՝ ուկրաինացիներին ռուսների դեմ հանելով, պլանը չստացվեց
Ով չի հասկացել, ԵՄ անդամ մի շարք երկրներում այս պահին ընթացող զանգվածային ժողովրդական բողոքի գործընթացները, ուղղակի հետևանք են ռուս-ուկրաինական պատերազմի և Ռուսաստանի դեմ սանկցիաների:
ԵՄ-ն ուզում էր էժան ռեսուրսների տիրանալ՝ ուկրաինացիներին ռուսների դեմ հանելով, պլանը չստացվեց: Սրա հետևանքով ընկան ավելի մեծ կախվածության մեջ ԱՄՆ-ից և բոլորի տնտեսությունը սկսեց խամրել: ԵՄ շարժից Գերմանիայի տնտեսությունը աչքներիս առաջ մահանում է:
Այս բոլոր երկրներում շուտով ազգայնականները կգան իշխանության: Սրանք կվերականգնեն կապերը Ռուսաստանի հետ, այլ տարբերակ չունեն: Ռուսները հաղթանակած դուրս կգան այս պրոցեսից: Ալիքի հաջորդ շրջանը կհասնի Հայաստան, քանի որ ԵՄ պետությունները, որոնք հիմա Հայաստանի խամաճիկ իշխանություններին են սատարում՝ կհրաժարվեն դրանցից, քանի որ մեզ ռուսների դեմ օգտագործելու անհրաժեշտությունը միառժամանակ կդադարի:
Եվ եթե հայերը պատրաստ չեղան վերցնելու սեփական երկրի կառավարման պատասխանատվությունը, մեր գլխին կկարգեն հերթական օտարահպատակին:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































