Իրանը կոչ է արել վերացնել տարածաշրջանում օտարերկրյա ուժերի ներկայությունը
Տարածաշրջանում օտարերկրյա զորքերի ներկայությունը պետք է զրոյի հասցվի: Ինչպես փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Երկարատև խաղաղության և կայունության հասնելու համար տարածաշրջանը պետք է շարժվի այնպիսի ուղղությամբ, որ օտարերկրյա ուժերի ներկայությունը զրոյի հասցվի»,- ասել է նախարարը։
Դիվանագետն ընդգծել է տարածաշրջանի երկրների ջանքերը՝ համագործակցության և համաձայնագրերի միջոցով անվտանգությունն ապահովելու համար։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ







































