Սիրիայում և Թուրքիայում փետրվարի 6-ին տեղի ունեցած ուժգին երկրաշարժերի զոհերի թիվը հատել է 29 հազարը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Անադոլու»-ն տեղեկացնում է, որ Թուրքիայում երկրաշարժերի հետևանքով զոհվել է 24 հազար 617 մարդ։

«Ալ Ջազիրա»-ի տեղեկացմամբ՝ երկրաարժերի զոհերի թիվը Սիրիայում գերազանցել է 4,5 հազարը։

Հայաստանը մարդասիրական օգնություն և փրկարարական ջոկատներ է ուղարկել Սիրիա և Թուրքիա։  Հայ փրկարարները թուրք փրկարարների հետ Ադըյաման քաղաքում կարողացել են փլատակներից ողջ դուրս բերել 8-ամյա աղջկա։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն