Մենք միշտ սիրել ենք կարևորել նախորդներին և այդ կարևորությունը ներկայացրել սերունդների անվան տակ…

Այսօր՝ երթուղայինում, սրճարանում կամ պարզապես որևէ հանրային վայրում հանդիպած պատանու, երիտասարդի կամ տարեց մարդու հայացքի ու վարքագծի մեջ ակամա փորձում եմ գտնել երեկվա և այսօրվա սերունդների ընդհանրություններն ու տարբերությունները։ Եվ ինձ բռնում եմ այն մտքի վրա, որ երբեմն հինը կարող է լինել ավելի նոր, քան այն նորը, որը, պարզապես նորը լինելու համար, մերժում է հինը ։

Ես դա տեսնում եմ անգամ մի սովորական երթուղայինի մեջ։ Տեսնում եմ յոթանասունամյա ծերունուն՝ կանգնած, և նրա դիմաց նստած տասնյոթամյա պատանուն։ Ծերունին նայում է պատանու անհաղորդ հայացքին՝ ոչ թե զայրույթով, այլ ինչ-որ տարօրինակ կարեկցանքով...

Գուցե՞ հենց այդտեղ է սերունդների տարբերությունը։ Ոչ թե տարիքի, հագուստի կամ խոսքի մեջ, այլ այն բանի, թե ով է պատրաստ կանգնել ուրիշի փոխարեն...


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն



Գովազդ