Փորձեք յուրաքանչյուրդ կանգնել հայելու դիմաց և նայել ինքներդ ձեզ… Ես դա անում եմ, գրեթե, ամեն օր և ամեն անգամ տեսնում գլխավոր մեղավորին…
Երբ տեղի է ունենում մեծ ազգային աղետ, հասարակությունը բնականաբար փորձում է գտնել պատասխանատուներին։
Բայց Հայաստանում այդ հարցը աստիճանաբար վերածվել է երկու, գրեթե, անհաշտ ճամբարների։
Մի կողմն ամբողջ պատասխանատվությունը դնում է ներկա իշխանության, իսկ մյուսը՝ նախորդ իշխանությունների, բանակի, արտաքին ուժերի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի և էլի հազար ու մի գործոնների վրա։
Արդյունքում հասարակությունն՝ ինքն իրեն տանում է այնտեղ, որտեղ բոլորը կամ պատասխանատու են, կամ՝ մեղավոր։
Այնինչ մեղավորն ու պատասխանատուն մեկն է և տեսանելի… Փորձեք յուրաքանչյուրդ կանգնել հայելու դիմաց և նայել ինքներդ ձեզ… Ես դա անում եմ, գրեթե, ամեն օր և ամեն անգամ տեսնում գլխավոր մեղավորին…
Հ.գ.- Մարդու թողած ամենաթանկ ժառանգությունը ոչ թե այն է, թե ինչ է նա ունեցել, այլ այն, թե ինչպիսի արժեքներով է ապրել։
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ





































