Երեկ բոյկոտած լինեիք՝ էսօր երկու օր կլիներ
Բլթոցային դեմագոգիայի մագիստրոս, լպիրշաբանության հիմնադիր արարածի ճեպազրույցները նկատի ունեմ: Ընդ որում, նոր չի, որ խոսում ենք բոյկոտի անհրաժեշտության մասին, խոսողներս էլ հատուկենտ էինք: Լսող եղա՞վ: Չեղավ: Է՜, չբոյկոտվածն էլ քանի գնաց, գազը հուպ տվեց, լրբության մաստեր կլաս է, որ բեմադրում էր ու շարունակում է բեմադրել բազմակի եռանդով:
Հինգշաբթի օրվա ճեպազրույց կոչված մեկ դերասանի թատրոնը նորությու՞ն էր, որ խառնվել եք իրար: Էստեղից-էնտեղից բոյկոտի կեսբերան առաջարկներ են հնչում: Լսող լինելու՞ է: Էլի՛ չի լինելու: Համոզված եմ: Գալիք հինգշաբթի խելոք-խելոք կգնան զանգվածային լրատվության մեր ընտրյալները, թարսուշիտակ հարցեր կուղղեն «պարոն վարչապետին», լռիկ-մնջիկ կունկնդրեն հերթական սվաղոցները, որ հետո ողողեն համացանցը տեսաձայնային նույնաբովանդակ աղբով: «Քար ա՝ գլորում են»,- կասեր վաղամեռիկ Այդին Մորիկյանը: Գլորեք, նախկին ու ներկա գործընկերներ, գլորեք, Սիզիփոսն էլ էր գլորում՝ համառ ու անկոտրում: Կարևորը գլորելն է՝ ծանր ու տառապալից գործի պատրանք ստեղծելով: Ջհանդամ, թե էդ քարը շատ է կլոր ու շատ է լպրծուն, մեկ է՝ պլստալու է ու հետ գլորվի:
Այս թեմայով կարդացեք
Թողնել մեկնաբանություն
Գրել մեկնաբանություն
Գովազդ






































