Փետրվարի 24-ին Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ հանրահայտ exhibbit.com հարթակում բացվել է եռալեզու (ռուսերեն, հունարեն և անգլերեն) «Սումգայիթ 1988. 35 տարի անց» խորագրով բացառիկ վիրտուալ ցուցահանդես` նվիրված Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած՝ հայերի զանգվածային ջարդերին։

Արխիվային նյութերի հիման վրա կազմված վիրտուալ ցուցահանդեսը բաղկացած է չորս հիմնական մասերից. ներկայացված է 1988 թ․ փետրվարի վերջին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած հայերի զանգվածային ջարդերի նախապատմությունը, այնուհետև հրապարակված են զոհերի մի մասի մահվան վկայականները, իսկ երրորդ և չորրորդ մասերում իրադարձությունների վերաբերյալ ականավոր անհատների և միջազգային լրատվամիջոցների ու կառույցների արձագանքներն են։

Վիրտուալ ցուցահանդեսը հասանելի է այս հղումով և գործելու է լինելու մինչև մարտի 21-ը։ 


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն