Երևան ժամանելուց հետո կարճ ժամանակ անց դեսպան Քվինն այցելել է «Գաֆէսճեան արվեստի կենտրոն»՝ ծանոթանալու հայկական և ժամանակակից արվեստի լավագույն նմուշներին, հայտնում են ՀՀ–ում ԱՄՆ դեսպանությունից։

Դեսպանն իր հիացմունքն է հայտնել Հայաստանի հարուստ պատմական ժառանգության ու եզակի մշակույթի վերաբերյալ։ Նա գովեստով նկատել է հայաստանաբնակների և սփյուռքահայերի համագործակցությունը ինչպես երկրի զարգացման, այնպես էլ մշակութային ժառանգության հանրահռչակման հարցում։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն