ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ուղերձ է հղել Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա առթիվ, որում նշված է.

«Հարգելի՛ գործընկերներ,

մարտի 1-ը Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրն է: Այդ կապակցությամբ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական պաշտպանության համակարգի բոլոր ներկայացուցիչներին և ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցներին։

Քաղաքացիական պաշտպանությունը պետության կարևորագույն գործառույթներից է, ազգային անվտանգության բաղկացուցիչ և անբաժանելի մասը:

Քաղաքացիական պաշտպանության համակարգն անդադար ընդլայնում է կարողությունները և շարունակում զարգանալ։ Այն իր մեջ ներառում է խաղաղ և պատերազմական ժամանակահատվածում հասարակության, քաղաքացիների համապարփակ պաշտպանության կազմակերպման և իրականացման միջոցառումներ, որոնք փրկարարները պատվով  և նվիրումով են կատարում:

Կրկին շնորհավորում եմ Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ, մաղթում անվտանգ ծառայություն և խաղաղություն»։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն