Մարտի 3-6-ը հանրապետությունում արձանագրվել է 32 ՃՏՊ. 3 մարդ զոհվել է, 45-ը՝ վիրավորվել
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 3-6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 141 դեպք:
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 33, ֆիզիկական ներգործության՝ 19, անձնական ունեցվածքի գողության՝ 18, խարդախության՝ 14, հոգեկան ներգործության և զենք-զինամթերքի առգրավման՝ 10-ական, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, բնակարանային գողության՝ 5, խուլիգանության՝ 4, անձի առևանգման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ապօրինի ծառահատման՝ 2-ական, սպանության, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, շորթման, դրամանենգության, կաշառակերության և առողջությանը թեթև վնաս պատճառելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 8 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 5 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, ապօրինի ծառահատման՝ 1 դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 32 պատահար. 3 մարդ զոհվել է, 45-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: