Թուրքիայում շարունակում են ձերբակալել երկրաշարժից փլուզված շենքերի շինարարության պատասխանատուներին
Թուրքիայում ձերբակալել են 247 մարդու, որոնք ներգրավված են եղել փետրվարյան երկրաշարժերի ժամանակ փլուզված շենքերի շինարարության մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով դատախազությանը։ Միաժամանակ այդ գործով կալանավորվել է 997 մարդ։
Միաժամանակ Թուրքիայում չեն դադարում հետցնցումները։ Մարտի 6-ի գիշերը կրկին 4,8 մագնիտուդ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են գրանցվել, ինչի հետևանքով հեղեղվել է Հաթայի ափամերձ հատվածը։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 159 հազար բնակիչ ունեցող Իսքենդերուն քաղաքից 19 կմ հյուսիս-արևմուտք: