Դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով վիրավորում ստացած ոստիկանի կյանքին վտանգ չի սպառնում
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 5-ին ադրբեջանական զինուժի դիվերսիոն խմբի հարձակման հետևանքով կրծքավանդակի հրազենային վիրավորում ստացած ՆԳՆ ոստիկանության ծառայող Դավիթ Հովսեփյանի կյանքին վտանգ չի սպառնում։
Նա վիրահատության է ենթարկվել երեկ, շարունակում է գնտվել ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի վերակենդանացման բաժանմունքում։
Այս պահի դրությամբ նրա առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր՝ թույլ դրական դինամիկայով։