Մարտի 8-ին զինծառայողի մարմին է հայտնաբերվել․ դեպքի հանգամանքները պարզելու համար տարվում է քննություն
Մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը:
Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն: Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Անդրանիկ Օհանյանի ընտանիքի անդամներին, ծառայակից ընկերներին և հարազատներին: