Առողջապահության նախարարության մասնագետները մասնակցում են Համաեվրոպական առաջնորդության ակադեմիայի աշխատանքին
Հայաստանի առողջապահության ոլորտի մասնագետները Կոպենհագենում այցելել են Համաեվրոպական առաջնորդության ակադեմիա: ԱՀԿ Եվրոպայի տարածաշրջանային տնօրեն Հանս Կլյուգեն, ողջունելով հայ մասնագետներին, նշել է. «Առողջապահական համակարգերը վերափոխելու, համավարակից հետո արագ վերականգնելու, առողջապահական հնարավոր արտակարգ իրավիճակներին պատրաստվելու և արձագանքելու, ինչպես նաև համընդհանուր առողջապահական ծածկույթի ստեղծման համար առողջապահական համակարգերի բոլոր մակարդակներում առաջնորդների կարիք ունենք»:
Ակադեմիայի շրջանակներում մասնագետների միջև փորձի փոխանակումը կնպաստի նրանց գիտելիքների և կարողությունների զարգացմանը: