Մարտի 14-ին ԱՀ Ազգային ժողովի  նախագահ Արթուր Թովմասյանը հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ  աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել:

Խորհրդակցությանը Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ մարտի 15-ին՝ ժամը 11:00-ին, կգումարվի ԱՀ ԱԺ հերթական նիստ:

Ինչպես հայտնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, օրակարգում «Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխություն» նախագծի մասին հարցն է, որն առաջին ընթերցմամբ արժանացել էր գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությանը:

Նիստը կամփոփվի պատգամավորական հայտարարություններով:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն