Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հավաքել է ձայների 49,35 տոկոսը՝ կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների ժամանակ քվեատուփերի 100 տոկոսը բացելուց հետո, ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն ապահովել է ընտրողների 45 տոկոսի աջակցությունը, հաղորդում է պետական ​​TRT հեռուստաալիքը:

ATA դաշինքի թեկնածու Սինան Օգանը ստացել է 5,22%: Թեկնածու Մուհարեմ Ինջեն, ով հանել էր իր թեկնածությունը, ստացել է ձայների 0,43%-ը։ Թուրքիայի ԿԸՀ-ն վավեր է համարում նրա օգտին տրված ձայները։

Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուներից մեկը պետք է ստանար 50%  գումարած մեկ ձայն։ Մայիսի 28-ին նշանակվել է քվեարկության երկրորդ փուլ։

Թուրքիայի նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները պատմական են կոչվում, քանի որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կառավարման 20 տարվա ընթացքում առաջին անգամ ընդդիմադիր թեկնածուն հաջողության հասնելու հնարավորություն ունի։


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն