Ադրբեջանում ձերբակալել են Հայաստանի հատուկ ծառայությունների հետ կապերի համար կասկածվող անձանց
Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը ձերբակալել է Հայաստանի հատուկ ծառայությունների հետ գաղտնի համագործակցության համար կասկածվող անձանց:
Ռաշադ Ահմեդովին և Ռովշան Ամիրովին մեղադրում են ՀՀ հատուկ ծառայությունների առաջադրած խնդիրները ֆինանսական շահագրգռվածության դիմաց կատարելու համար։ Նրանց մեղադրանք են առաջադրել «պետական դավաճանության», «ահաբեկչության նախապատրաստման» և «օտարերկրյա կազմակերպությունների և դրանց ներկայացուցիչների անունից պետության դեմ ուղղված բաց կոչերի» հոդվածներով։
Բացի դրանից՝ ևս երկու քաղաքացի՝ Ռուֆուլլա Ախունդզադեն և նրա որդին՝ Ալմուրսալ Ախունդզադեն, կասկասծվում են Իրանի հետ կապերի համար: Ըստ Ադրբեջանի՝ նրանք իբրև թե Իրանի հանձնարարությամբ ծրագրել են փոխել երկրի սահմանադրական կարգը, զանգվածային բախումներ հրահրել, ստեղծել «Քերիմե» պետություն: